Ողբերգական դեպք․ մահացել է սերիալների աստղի 15-ամյա որդին
ОБЩЕСТВОՌուսական սերիալների աստղ Յուլիա Դրոբոտի 15-ամյա որդին մահացել է՝ ցած ընկնելով պատշգամբից։ Տեղեկությունը հայտնում է StarHit շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ինչպես հայտնում է «МК»-ն, պատանին իր զարմիկի հետ միասին հյուր է եղել տատիկի տանը։
Ազգականներն ասում են, որ նախորդ օրը տղան շատ նյարդային է եղել և ընդհանուր առմամբ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահել։ Քնելուց առաջ նա դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երկար ժամանակ չի վերադարձել։ Զարմիկը պատուհանի տակ հայտնաբերել է նրա մարմինը։
Տղան պատմել է, որ Դրոբոտի որդու հոգեվիճակն այնքան էլ կայուն չէր մարտ ամսին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի ժամանակ նա գլխի վնասվածք էր ստացել և ծանր վիրահատություն տարել։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



