Ողբերգական դեպք․ մահացել է սերիալների աստղի 15-ամյա որդին
SOCIETYՌուսական սերիալների աստղ Յուլիա Դրոբոտի 15-ամյա որդին մահացել է՝ ցած ընկնելով պատշգամբից։ Տեղեկությունը հայտնում է StarHit շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ինչպես հայտնում է «МК»-ն, պատանին իր զարմիկի հետ միասին հյուր է եղել տատիկի տանը։
Ազգականներն ասում են, որ նախորդ օրը տղան շատ նյարդային է եղել և ընդհանուր առմամբ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահել։ Քնելուց առաջ նա դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երկար ժամանակ չի վերադարձել։ Զարմիկը պատուհանի տակ հայտնաբերել է նրա մարմինը։
Տղան պատմել է, որ Դրոբոտի որդու հոգեվիճակն այնքան էլ կայուն չէր մարտ ամսին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի ժամանակ նա գլխի վնասվածք էր ստացել և ծանր վիրահատություն տարել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



