Ողբերգական դեպք․ մահացել է սերիալների աստղի 15-ամյա որդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական սերիալների աստղ Յուլիա Դրոբոտի 15-ամյա որդին մահացել է՝ ցած ընկնելով պատշգամբից։ Տեղեկությունը հայտնում է StarHit շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ինչպես հայտնում է «МК»-ն, պատանին իր զարմիկի հետ միասին հյուր է եղել տատիկի տանը։
Ազգականներն ասում են, որ նախորդ օրը տղան շատ նյարդային է եղել և ընդհանուր առմամբ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահել։ Քնելուց առաջ նա դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երկար ժամանակ չի վերադարձել։ Զարմիկը պատուհանի տակ հայտնաբերել է նրա մարմինը։
Տղան պատմել է, որ Դրոբոտի որդու հոգեվիճակն այնքան էլ կայուն չէր մարտ ամսին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի ժամանակ նա գլխի վնասվածք էր ստացել և ծանր վիրահատություն տարել։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



