Գեղարքունիքի երեք համայնքներում վերընտրվել են գործող գյուղապատերը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում եկտեմբերի 6-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվեցին գործող գյուղապետերը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Զովաբերում նախնական արդյունքներով 459 ձայն է հավաքել ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Սամվել Եսայանը, 275 ձայն` ՀՀԿ անդամ Խաչիկ Բաղդասարյանը: Գեղամաբակում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանի օգտին քվեարկել է 78 ընտրող, դեմ չեն քվեարկել, իսկ Արեգունիում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Վարդանյանի օգտին քվեարկել է 158, դեմ` 14 քաղաքացի:
Կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները Դդմաշենում եւ Նորաբակում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



