Գեղարքունիքի երեք համայնքներում վերընտրվել են գործող գյուղապատերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում եկտեմբերի 6-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվեցին գործող գյուղապետերը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Զովաբերում նախնական արդյունքներով 459 ձայն է հավաքել ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Սամվել Եսայանը, 275 ձայն` ՀՀԿ անդամ Խաչիկ Բաղդասարյանը: Գեղամաբակում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանի օգտին քվեարկել է 78 ընտրող, դեմ չեն քվեարկել, իսկ Արեգունիում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Վարդանյանի օգտին քվեարկել է 158, դեմ` 14 քաղաքացի:
Կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները Դդմաշենում եւ Նորաբակում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



