Գեղարքունիքի երեք համայնքներում վերընտրվել են գործող գյուղապատերը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում եկտեմբերի 6-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվեցին գործող գյուղապետերը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Զովաբերում նախնական արդյունքներով 459 ձայն է հավաքել ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Սամվել Եսայանը, 275 ձայն` ՀՀԿ անդամ Խաչիկ Բաղդասարյանը: Գեղամաբակում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանի օգտին քվեարկել է 78 ընտրող, դեմ չեն քվեարկել, իսկ Արեգունիում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Վարդանյանի օգտին քվեարկել է 158, դեմ` 14 քաղաքացի:
Կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները Դդմաշենում եւ Նորաբակում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



