Հավերցը 5 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ
СПОРТԳերմանական «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
The Times-ի տեղեկություններով՝ «Չելսին» վերջնական համաձայնության է եկել Հավերցի անձնական պայմանագրի կետերի հարցում: Լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
«Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերային արժեքի հարցում: Բանակցությունները շարունակվում են:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



