Հավերցը 5 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ
ՍՊՈՐՏԳերմանական «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
The Times-ի տեղեկություններով՝ «Չելսին» վերջնական համաձայնության է եկել Հավերցի անձնական պայմանագրի կետերի հարցում: Լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
«Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերային արժեքի հարցում: Բանակցությունները շարունակվում են:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



