Հավերցը 5 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ
SPORTԳերմանական «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
The Times-ի տեղեկություններով՝ «Չելսին» վերջնական համաձայնության է եկել Հավերցի անձնական պայմանագրի կետերի հարցում: Լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
«Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերային արժեքի հարցում: Բանակցությունները շարունակվում են:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



