Կորոնավիրուսն ամենևին սովորական շնչառական վիրուս չէ
ОБЩЕСТВОՕրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցությանը եւ բարդացնում է բուժումը: Այս պատասխանը շատ տարբեր է իմունային պատասխանից գրիպին, հայտնում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ կորոնավիրուսի համար ամենահեշտը շնչուղիների միջոցով բջիջների մեջ մտնելն է, սակայն այն հեշտությամբ խոցում է նաեւ այլ օրգանների հյուսվածքներն եւ բջիջները:
COVID-19-ով հիվանդներից շատերը կորցնում են հոտի եւ համի զգացողությունը, իսկ ոմանք սրտխառնոց եւ լուծ են ունենում, մյուսները՝ առիթմիա եւ նույնիսկ սրտի նոպաներ: Որոշ հիվանդներ ունենում են նաեւ երիկամների եւ լյարդի վնասվածքներ, արյան խցանում, ցան, այտուց եւ ինսուլտներ: Իսկ շատերի մոտ ընդհանրապես ախտանիշներ չեն լինում։
Ախտանիշների այս բազմազանությամբ, ինչպես նաեւ իմունային համակարգի արձագանքով կորոնավիրուսը զգալիորեն տարբերվում է շնչառական այլ վիրուսներից:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



