Կորոնավիրուսն ամենևին սովորական շնչառական վիրուս չէ
SOCIETYՕրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցությանը եւ բարդացնում է բուժումը: Այս պատասխանը շատ տարբեր է իմունային պատասխանից գրիպին, հայտնում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ կորոնավիրուսի համար ամենահեշտը շնչուղիների միջոցով բջիջների մեջ մտնելն է, սակայն այն հեշտությամբ խոցում է նաեւ այլ օրգանների հյուսվածքներն եւ բջիջները:
COVID-19-ով հիվանդներից շատերը կորցնում են հոտի եւ համի զգացողությունը, իսկ ոմանք սրտխառնոց եւ լուծ են ունենում, մյուսները՝ առիթմիա եւ նույնիսկ սրտի նոպաներ: Որոշ հիվանդներ ունենում են նաեւ երիկամների եւ լյարդի վնասվածքներ, արյան խցանում, ցան, այտուց եւ ինսուլտներ: Իսկ շատերի մոտ ընդհանրապես ախտանիշներ չեն լինում։
Ախտանիշների այս բազմազանությամբ, ինչպես նաեւ իմունային համակարգի արձագանքով կորոնավիրուսը զգալիորեն տարբերվում է շնչառական այլ վիրուսներից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



