Կորոնավիրուսն ամենևին սովորական շնչառական վիրուս չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցությանը եւ բարդացնում է բուժումը: Այս պատասխանը շատ տարբեր է իմունային պատասխանից գրիպին, հայտնում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ կորոնավիրուսի համար ամենահեշտը շնչուղիների միջոցով բջիջների մեջ մտնելն է, սակայն այն հեշտությամբ խոցում է նաեւ այլ օրգանների հյուսվածքներն եւ բջիջները:
COVID-19-ով հիվանդներից շատերը կորցնում են հոտի եւ համի զգացողությունը, իսկ ոմանք սրտխառնոց եւ լուծ են ունենում, մյուսները՝ առիթմիա եւ նույնիսկ սրտի նոպաներ: Որոշ հիվանդներ ունենում են նաեւ երիկամների եւ լյարդի վնասվածքներ, արյան խցանում, ցան, այտուց եւ ինսուլտներ: Իսկ շատերի մոտ ընդհանրապես ախտանիշներ չեն լինում։
Ախտանիշների այս բազմազանությամբ, ինչպես նաեւ իմունային համակարգի արձագանքով կորոնավիրուսը զգալիորեն տարբերվում է շնչառական այլ վիրուսներից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



