Հռոմի Պապը երկխոսելու կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին
ОБЩЕСТВОՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրի երկարաժամկետ լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
սՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար եւ հույս հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության եւ կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատեւ խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



