Հռոմի Պապը երկխոսելու կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրի երկարաժամկետ լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
սՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար եւ հույս հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության եւ կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատեւ խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



