Հռոմի Պապը երկխոսելու կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին
SOCIETYՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրի երկարաժամկետ լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
սՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար եւ հույս հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության եւ կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատեւ խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



