«Երկու տարի քնում եւ արթնանում էի այդ մտքով». Լիլիթ Սարգսյան
ФОТОԼիլիթ Սարգսյանը վերջերս դաջվածք է արել. «Սիրուն Սոնա» սերիալում Հակինթի կերպարում հանդես եկող դերասանուհին BRAVO.am-ին խոստովանել է, որ իրականացրել է վաղեմի ցանկությունը:
«Երկու տարի քնում եւ արթնանում էի մտքով, որ պետք է դաջվածք անեմ: Միշտ հստակ պատկերացրել եմ՝ ինչ եմ ուզում պատկերել եւ որտեղ: Ամբողջությամբ իմ մտահղացումն է, որեւէ տեղից վերցված չէ, թեեւ միգուցե նմանատիպ պատկերներ կան: Վիշապի տարում եմ ծնվել, եւ այս հիերոգլիֆը վիշապ է նշանակում: Դաջվածքս այլ իմաստ էլ ունի, որը չեմ բարձրաձայնի: Ընտանիքիս անդամներն անակնկալի եկան, բայց շատ խիստ չարձագանքեցին. որոշ ժամանակ առաջ ցանկությանս մասին ակնարկել էի»,-պատմել է նա եւ հավելել, որ որոշել է սահմանափակվել այս դաջվածքով եւ մարմնի այլ հատվածներում ոչինչ չպատկերել:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира




