«Երկու տարի քնում եւ արթնանում էի այդ մտքով». Լիլիթ Սարգսյան
PHOTOԼիլիթ Սարգսյանը վերջերս դաջվածք է արել. «Սիրուն Սոնա» սերիալում Հակինթի կերպարում հանդես եկող դերասանուհին BRAVO.am-ին խոստովանել է, որ իրականացրել է վաղեմի ցանկությունը:
«Երկու տարի քնում եւ արթնանում էի մտքով, որ պետք է դաջվածք անեմ: Միշտ հստակ պատկերացրել եմ՝ ինչ եմ ուզում պատկերել եւ որտեղ: Ամբողջությամբ իմ մտահղացումն է, որեւէ տեղից վերցված չէ, թեեւ միգուցե նմանատիպ պատկերներ կան: Վիշապի տարում եմ ծնվել, եւ այս հիերոգլիֆը վիշապ է նշանակում: Դաջվածքս այլ իմաստ էլ ունի, որը չեմ բարձրաձայնի: Ընտանիքիս անդամներն անակնկալի եկան, բայց շատ խիստ չարձագանքեցին. որոշ ժամանակ առաջ ցանկությանս մասին ակնարկել էի»,-պատմել է նա եւ հավելել, որ որոշել է սահմանափակվել այս դաջվածքով եւ մարմնի այլ հատվածներում ոչինչ չպատկերել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook




