«Երկու տարի քնում եւ արթնանում էի այդ մտքով». Լիլիթ Սարգսյան
ՖՈՏՈԼիլիթ Սարգսյանը վերջերս դաջվածք է արել. «Սիրուն Սոնա» սերիալում Հակինթի կերպարում հանդես եկող դերասանուհին BRAVO.am-ին խոստովանել է, որ իրականացրել է վաղեմի ցանկությունը:
«Երկու տարի քնում եւ արթնանում էի մտքով, որ պետք է դաջվածք անեմ: Միշտ հստակ պատկերացրել եմ՝ ինչ եմ ուզում պատկերել եւ որտեղ: Ամբողջությամբ իմ մտահղացումն է, որեւէ տեղից վերցված չէ, թեեւ միգուցե նմանատիպ պատկերներ կան: Վիշապի տարում եմ ծնվել, եւ այս հիերոգլիֆը վիշապ է նշանակում: Դաջվածքս այլ իմաստ էլ ունի, որը չեմ բարձրաձայնի: Ընտանիքիս անդամներն անակնկալի եկան, բայց շատ խիստ չարձագանքեցին. որոշ ժամանակ առաջ ցանկությանս մասին ակնարկել էի»,-պատմել է նա եւ հավելել, որ որոշել է սահմանափակվել այս դաջվածքով եւ մարմնի այլ հատվածներում ոչինչ չպատկերել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է




