Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից
ОБЩЕСТВО Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է դեսպանը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



