Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից
SOCIETY Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է դեսպանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



