Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է դեսպանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



