Ոստիկանությունն Ազատության հրապարակից ակտիվիստի է բերման ենթարկել
ОБЩЕСТВОՈստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներից մեկին: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ակտիվիստը բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի կետերը խախտելու համար:
Նստացույցի մասնակիցները փորձել են սեղաններ և աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները: Հրապարակում սեղան բերել փորձող ակտիվիստին ոստիկանությունը բերման է ենթարկել:
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու և Ազատության հրապարակում նստացույց սկսելու մասին: Դեկտեմբերի 1-ից նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



