Ոստիկանությունն Ազատության հրապարակից ակտիվիստի է բերման ենթարկել
SOCIETYՈստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներից մեկին: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ակտիվիստը բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի կետերը խախտելու համար:
Նստացույցի մասնակիցները փորձել են սեղաններ և աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները: Հրապարակում սեղան բերել փորձող ակտիվիստին ոստիկանությունը բերման է ենթարկել:
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու և Ազատության հրապարակում նստացույց սկսելու մասին: Դեկտեմբերի 1-ից նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



