Ոստիկանությունն Ազատության հրապարակից ակտիվիստի է բերման ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներից մեկին: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ակտիվիստը բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի կետերը խախտելու համար:
Նստացույցի մասնակիցները փորձել են սեղաններ և աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները: Հրապարակում սեղան բերել փորձող ակտիվիստին ոստիկանությունը բերման է ենթարկել:
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու և Ազատության հրապարակում նստացույց սկսելու մասին: Դեկտեմբերի 1-ից նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



