Վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները. Արմեն Աշոտյան
БЛОГՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մայիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք նոր փոփոխություններին, գրել է․ «Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։
Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։
Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։
Դա էլ մի կողմ։
Այսքանի ֆոնին կառավարական դաչաների ծառերի տակ, մաքուր օդին գոնե մի տարրական հարցի մասին խի՞ չեք մտածել։ Որ գրեթե ամբողջությամբ բացում եք, բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, բա տանը մնացող փոքր երեխաների հարցը ո՞նց է լուծվելու»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



