Վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները. Արմեն Աշոտյան
BLOGՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մայիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք նոր փոփոխություններին, գրել է․ «Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։
Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։
Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։
Դա էլ մի կողմ։
Այսքանի ֆոնին կառավարական դաչաների ծառերի տակ, մաքուր օդին գոնե մի տարրական հարցի մասին խի՞ չեք մտածել։ Որ գրեթե ամբողջությամբ բացում եք, բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, բա տանը մնացող փոքր երեխաների հարցը ո՞նց է լուծվելու»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



