Վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մայիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք նոր փոփոխություններին, գրել է․ «Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։
Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։
Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։
Դա էլ մի կողմ։
Այսքանի ֆոնին կառավարական դաչաների ծառերի տակ, մաքուր օդին գոնե մի տարրական հարցի մասին խի՞ չեք մտածել։ Որ գրեթե ամբողջությամբ բացում եք, բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, բա տանը մնացող փոքր երեխաների հարցը ո՞նց է լուծվելու»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



