Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73303-ի. IRNA
МЕЖДУНАРОДНОЕԻրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 3030-ի, մահացության թիվը` 4585-ի, գրանցվել է առողջացման 45.983 դեպք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA-ն:
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1617 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73303-ի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ջահանպուրը: Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում, ցավոք, 111 մարդ է մահացել` հավելելով, որ ընդհանուր առմամբ, Իրանում արդեն 4585 մարդ է մահացել կորոնավիրուսից:
«3877 պացիենտ գտնվում է ծանր վիճակում»,- ասելէ Ջահանպուրը: Ըստ նրա` վարակվածների շրջանում գրանցվել է առողջացման 45.983 դեպք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



