Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73303-ի. IRNA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 3030-ի, մահացության թիվը` 4585-ի, գրանցվել է առողջացման 45.983 դեպք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA-ն:
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1617 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73303-ի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ջահանպուրը: Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում, ցավոք, 111 մարդ է մահացել` հավելելով, որ ընդհանուր առմամբ, Իրանում արդեն 4585 մարդ է մահացել կորոնավիրուսից:
«3877 պացիենտ գտնվում է ծանր վիճակում»,- ասելէ Ջահանպուրը: Ըստ նրա` վարակվածների շրջանում գրանցվել է առողջացման 45.983 դեպք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



