Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73303-ի. IRNA
INTERNATIONAL NEWSԻրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 3030-ի, մահացության թիվը` 4585-ի, գրանցվել է առողջացման 45.983 դեպք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA-ն:
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1617 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73303-ի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ջահանպուրը: Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում, ցավոք, 111 մարդ է մահացել` հավելելով, որ ընդհանուր առմամբ, Իրանում արդեն 4585 մարդ է մահացել կորոնավիրուսից:
«3877 պացիենտ գտնվում է ծանր վիճակում»,- ասելէ Ջահանպուրը: Ըստ նրա` վարակվածների շրջանում գրանցվել է առողջացման 45.983 դեպք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



