Էրեբունու ավտոշուկայում հրդեհ է բռնկվել․ մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի
ОБЩЕСТВОԱյսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում:
Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել հրշեջներին, քանի որ եթե նրանք օպերատիվորեն չարձագանքեին, ապա հրդեհը տարածվելու էր մյուս ավտոմեքենաների վրա և «ադիբուդիի» պես ճտճտալով ավտոները վառվելու էին: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մինչև վերջ հերթապահություն կատարեցին դեպքի վայրում: Մնում է, որ ոստիկանները բացահայտեն իրականությունը, քանի որ հայտնի չէ կրակ ծագման պատճառը»:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



