Էրեբունու ավտոշուկայում հրդեհ է բռնկվել․ մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում:
Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել հրշեջներին, քանի որ եթե նրանք օպերատիվորեն չարձագանքեին, ապա հրդեհը տարածվելու էր մյուս ավտոմեքենաների վրա և «ադիբուդիի» պես ճտճտալով ավտոները վառվելու էին: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մինչև վերջ հերթապահություն կատարեցին դեպքի վայրում: Մնում է, որ ոստիկանները բացահայտեն իրականությունը, քանի որ հայտնի չէ կրակ ծագման պատճառը»:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



