Էրեբունու ավտոշուկայում հրդեհ է բռնկվել․ մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում:
Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել հրշեջներին, քանի որ եթե նրանք օպերատիվորեն չարձագանքեին, ապա հրդեհը տարածվելու էր մյուս ավտոմեքենաների վրա և «ադիբուդիի» պես ճտճտալով ավտոները վառվելու էին: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մինչև վերջ հերթապահություն կատարեցին դեպքի վայրում: Մնում է, որ ոստիկանները բացահայտեն իրականությունը, քանի որ հայտնի չէ կրակ ծագման պատճառը»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



