Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը դանակահարել է 25-ամյա համագյուղացուն (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱպրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բաժնից բուժհաստատություն և Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաև Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը։ Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



