Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը դանակահարել է 25-ամյա համագյուղացուն (տեսանյութ)
SOCIETYԱպրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բաժնից բուժհաստատություն և Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաև Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը։ Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



