Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը դանակահարել է 25-ամյա համագյուղացուն (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բաժնից բուժհաստատություն և Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաև Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը։ Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



