Ինֆարկտից մահացած կնոջ ընտանիքում հաստատվել են վարակման դեպքեր
ОБЩЕСТВОԿորոնավիրուսային վարակ է հաստատվել մարտի 27-ին Ալափարս համայնքում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու և որդու մոտ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Կոտայքի մարզի Ալափարս համայնքի ղեկավար Արտակ Սարիբեկյանը:
«Կինը վարակակիր չի եղել»,-նշում է համայնքի ղեկավարը, և հավելում, որ մահվան պատճառը ինֆարկտն է եղել: Այնուամենայնիվ, կնոջ մահից հետո, նրա ամուսնուն և որդուն թեստավորել են, և հաստատվել է, որ նրանք վարակակիր են:
Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ կան նոր հաստատված դեպքեր համայնքում, ասաց՝ ոչ, հաստատված վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, բոլորը մեկուսացված են: Սարիբեկյանը հավաստեց, որ համայքնում մարդկանց տեղաշարժ չկա, բոլորը տներում են փակված, իսկ փողոցներում կարելի է հանդիպել վերահսկողություն կատարող ոստիկանների:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



