Ինֆարկտից մահացած կնոջ ընտանիքում հաստատվել են վարակման դեպքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսային վարակ է հաստատվել մարտի 27-ին Ալափարս համայնքում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու և որդու մոտ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Կոտայքի մարզի Ալափարս համայնքի ղեկավար Արտակ Սարիբեկյանը:
«Կինը վարակակիր չի եղել»,-նշում է համայնքի ղեկավարը, և հավելում, որ մահվան պատճառը ինֆարկտն է եղել: Այնուամենայնիվ, կնոջ մահից հետո, նրա ամուսնուն և որդուն թեստավորել են, և հաստատվել է, որ նրանք վարակակիր են:
Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ կան նոր հաստատված դեպքեր համայնքում, ասաց՝ ոչ, հաստատված վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, բոլորը մեկուսացված են: Սարիբեկյանը հավաստեց, որ համայքնում մարդկանց տեղաշարժ չկա, բոլորը տներում են փակված, իսկ փողոցներում կարելի է հանդիպել վերահսկողություն կատարող ոստիկանների:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



