Ինֆարկտից մահացած կնոջ ընտանիքում հաստատվել են վարակման դեպքեր
SOCIETYԿորոնավիրուսային վարակ է հաստատվել մարտի 27-ին Ալափարս համայնքում մահացած 59-ամյա կնոջ ամուսնու և որդու մոտ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Կոտայքի մարզի Ալափարս համայնքի ղեկավար Արտակ Սարիբեկյանը:
«Կինը վարակակիր չի եղել»,-նշում է համայնքի ղեկավարը, և հավելում, որ մահվան պատճառը ինֆարկտն է եղել: Այնուամենայնիվ, կնոջ մահից հետո, նրա ամուսնուն և որդուն թեստավորել են, և հաստատվել է, որ նրանք վարակակիր են:
Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ կան նոր հաստատված դեպքեր համայնքում, ասաց՝ ոչ, հաստատված վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, բոլորը մեկուսացված են: Սարիբեկյանը հավաստեց, որ համայքնում մարդկանց տեղաշարժ չկա, բոլորը տներում են փակված, իսկ փողոցներում կարելի է հանդիպել վերահսկողություն կատարող ոստիկանների:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



