Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 475 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԱնցած օրվա ընթացքում Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 475-ի: Ընդհանուր առմամբ, բռնկման պահից մահացել է 2978 մարդ։ Այս մասին չորեքշաբթի օրը ասել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է tass.ru֊ն: Նա նշել է, որ լավ ցուցանիշ նույնպես կա․ առողջացածների թիվն աճել է 1084-ով, այսինքն՝ 37% -ով, և հասել 4025-ի:
Վարակվածության և մահացության ամենամեծ թիվը մինչ այժմ Լոմբարդիայում է, որտեղ փետրվարի 21֊ին հայտնաբերվել է կորոնավիրուսի տեղական բռնկում։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Առողջապահության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերրոն, համաճարակն ընդգրկում է այլ տարածքներ, բայց այնտեղ տարածումը դանդաղ է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



