Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 475 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԱնցած օրվա ընթացքում Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 475-ի: Ընդհանուր առմամբ, բռնկման պահից մահացել է 2978 մարդ։ Այս մասին չորեքշաբթի օրը ասել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է tass.ru֊ն: Նա նշել է, որ լավ ցուցանիշ նույնպես կա․ առողջացածների թիվն աճել է 1084-ով, այսինքն՝ 37% -ով, և հասել 4025-ի:
Վարակվածության և մահացության ամենամեծ թիվը մինչ այժմ Լոմբարդիայում է, որտեղ փետրվարի 21֊ին հայտնաբերվել է կորոնավիրուսի տեղական բռնկում։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Առողջապահության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերրոն, համաճարակն ընդգրկում է այլ տարածքներ, բայց այնտեղ տարածումը դանդաղ է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



