Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 475 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած օրվա ընթացքում Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 475-ի: Ընդհանուր առմամբ, բռնկման պահից մահացել է 2978 մարդ։ Այս մասին չորեքշաբթի օրը ասել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է tass.ru֊ն: Նա նշել է, որ լավ ցուցանիշ նույնպես կա․ առողջացածների թիվն աճել է 1084-ով, այսինքն՝ 37% -ով, և հասել 4025-ի:
Վարակվածության և մահացության ամենամեծ թիվը մինչ այժմ Լոմբարդիայում է, որտեղ փետրվարի 21֊ին հայտնաբերվել է կորոնավիրուսի տեղական բռնկում։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Առողջապահության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերրոն, համաճարակն ընդգրկում է այլ տարածքներ, բայց այնտեղ տարածումը դանդաղ է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



