Հռոմի պապը հույս է հայտնել հաջորդ տարի Հայաստան այցելել
ОБЩЕСТВОԱշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան:
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Պապը:
Chicago Tribune-ն էլ մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»



