Հռոմի պապը հույս է հայտնել հաջորդ տարի Հայաստան այցելել
SOCIETYԱշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան:
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Պապը:
Chicago Tribune-ն էլ մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



