Հռոմի պապը հույս է հայտնել հաջորդ տարի Հայաստան այցելել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան:
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Պապը:
Chicago Tribune-ն էլ մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



