Հարյուրավոր կետեր են ափ նետվել Չիլիում
ОБЩЕСТВОՉիլիում միաժամանակ ափ են նետվել 337 կետեր, ինչն աննախադեպ Է պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի գիտնականներին:
National Geographic-ի տվյալներով՝ նման քանակությամբ կետերի ափ նետվելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Կետերի մարմինները հայտնաբերվել են Պատագոնիայի հեռավոր ծովափի վրա թռիչք կատարելիս, ուստի կենդանիների զոհվելու մասին երկար ժամանակ հայտնի չի եղել:
Այժմ գիտնականներն արդեն ունեն կետերի 305 լեշերի եւ 32 կմախքների լուսանկարներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, վերաբերում են մանրշերտավորների տեսակին: Այդ կետերի երկարությունը կարող է հասնել 19,5 մետրի, իսկ քաշը՝ 50 տոննայի:
Չիլիի իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել կաթնասունների հետ կապված միջադեպի փաստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



