Հարյուրավոր կետեր են ափ նետվել Չիլիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉիլիում միաժամանակ ափ են նետվել 337 կետեր, ինչն աննախադեպ Է պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի գիտնականներին:
National Geographic-ի տվյալներով՝ նման քանակությամբ կետերի ափ նետվելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Կետերի մարմինները հայտնաբերվել են Պատագոնիայի հեռավոր ծովափի վրա թռիչք կատարելիս, ուստի կենդանիների զոհվելու մասին երկար ժամանակ հայտնի չի եղել:
Այժմ գիտնականներն արդեն ունեն կետերի 305 լեշերի եւ 32 կմախքների լուսանկարներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, վերաբերում են մանրշերտավորների տեսակին: Այդ կետերի երկարությունը կարող է հասնել 19,5 մետրի, իսկ քաշը՝ 50 տոննայի:
Չիլիի իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել կաթնասունների հետ կապված միջադեպի փաստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
4
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
5
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին



