Հարյուրավոր կետեր են ափ նետվել Չիլիում
SOCIETYՉիլիում միաժամանակ ափ են նետվել 337 կետեր, ինչն աննախադեպ Է պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի գիտնականներին:
National Geographic-ի տվյալներով՝ նման քանակությամբ կետերի ափ նետվելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Կետերի մարմինները հայտնաբերվել են Պատագոնիայի հեռավոր ծովափի վրա թռիչք կատարելիս, ուստի կենդանիների զոհվելու մասին երկար ժամանակ հայտնի չի եղել:
Այժմ գիտնականներն արդեն ունեն կետերի 305 լեշերի եւ 32 կմախքների լուսանկարներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, վերաբերում են մանրշերտավորների տեսակին: Այդ կետերի երկարությունը կարող է հասնել 19,5 մետրի, իսկ քաշը՝ 50 տոննայի:
Չիլիի իշխանություններն այժմ հետաքննություն են սկսել կաթնասունների հետ կապված միջադեպի փաստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



