Վաղը դասերը վերսկսվում են․ Արայիկ Հարությունյան
ВИДЕОԸնդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը վաղը չվերսկսեն։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Անցած ամբողջ շաբաթը, երբ արձակուրդ էր հայտարարված, մենք ուշադիր հետևել ենք այն տենդենցներին, որ կան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների հետ կապված, կորոնավիրուսի հետ կապված։ Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-նշեց նա։
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



