Վաղը դասերը վերսկսվում են․ Արայիկ Հարությունյան
VIDEOԸնդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը վաղը չվերսկսեն։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Անցած ամբողջ շաբաթը, երբ արձակուրդ էր հայտարարված, մենք ուշադիր հետևել ենք այն տենդենցներին, որ կան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հետևել ենք համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դիմումների թիվը նվազում է, և ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսեն։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների հետ կապված, կորոնավիրուսի հետ կապված։ Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-նշեց նա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



